Եգիպտոսում քրիստոնյա ակտիվիստները հայտարարել են «Քրիստոնյա եղբայրներ» անվամբ ասոցիացիա ստեղծելու մտադրության մասին, որը նույնացվում է արդեն 80 տարի գոյություն ունեցող «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի հետ: Այս մասին հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները:
Ըստ այդ կազմակերպության՝ փաստաբան Մամուդհա Նահլյաի` «Քրիստոնյա եղբայրները» պայքարելու են Եգիպտոսի թեոկրատական պետության վերածելու գաղափարի դեմ:
«Կազմակերպության նման անվան ընտրությունը պետք է ուղերձ դառնա ոչ աշխարհիկ շարժումների համար, որ նրանք միակը չեն Եգիպտոսում», – ասել է Նահլյան «Մասրավիին» տված հարցազրույցում:









































