Հրազդան մարզադաշտի հարևանությամբ կառուցված «Դալմայի այգիներ» առևտրաժամանցային կենտրոնի բացումը նախատեսվում է սեպտեմբեր ամսին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Տաշիր Ինվեստ Գրուպ» ընկերության նախագծերից մեկի` «Դալմա Ինվեստ» ՓԲԸ-ի տնօրենի օգնական Անի Միրզոյանը` խոսելով կենտրոնի շահագործման և այլ մանրամասների շուրջ: Նա նշեց, որ հիմնականում շատ ակտիվ շինարարական փուլն ավարտված է, այս պահին հիմնականում վարձակալներն են իրենց աշխատանքները տանում, այսինքն` ներքին հարդարման գործընթացն է շարունակվում:
Տեղեկացնենք, որ «Դալմայի այգիներ» առևտրաժամանցային կենտրոնը «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենք է, որի առաջին հարկում մի քանի ամիս հետո այցելուներին առաջարկվելու է հագուստ և ներքնազգեստ, հիպերմարկետ, սննդի գոտի, տնտեսական ապրանքներ, բջջային հեռախոսակապ, թվային և կենցաղային տեխնիկա, համակարգիչներ, բիժուտերիա, աքսեսուրաներ, նվերներ, հուշանվերներ, գրախանութ, մամուլի կրպակ, կոշիկ, կաշվե ապրանքներ, պայուսակներ, ծառայություններ, օծանելիք և խնամքի միջոցներ, զարդեր, ժամացույցներ, կրպակներ, դեղատուն, օպտիկա: Երկրորդ հարկում ևս նախատեսվում է հագուստ և ներքնազգեստ, ժամանցի կենտրոն, սննդի գոտի, բջջային հեռախոսակապ, թվային և կենցաղային տեխնիկա, համակարգիչներ, մանկական հագուստ և այլ պարագաներ, սպորտային ապրանքներ, բիժուտերիա, նվերներ, աքսեսուարներ, հուշանվերներ, գրախանութ, մամուլի կրպակ, կաշվե ապրանքներ, պայուսակներ, օծանելիք և խնամքի միջոցներ, ոսկերչական խանութ, ժամացույցներ: Dalma Garden Mall-ում հատուկ ուշադրություն է դարձված ժամանցի գոտուն, որտեղ լինելու է եռասրահ կինոթատրոն, բոուլինգի սրահ, մանկական թատրոն և խաղահրապարակ, խաղային ավտոմատներ, մանկական սրճարան, խաղասրահ, ինտերներ սրճարան: Կենտրոնում նախատեսում են կազմակերպել նաև հատուկ միջոցառումներ` ցուցահանդեսներ, ներկայացումներ, համերգներ և այլն:
Dalma Garden Mall առևտրի և ժամանցի կենտրոնում համայնապատկերային վերելակները և շարժասանդուղքները հեշտացնելու են կենտրոնում այցելուների անցուդարձը:
Կենտրոնում կան ներքին ուղիներ, բեռնաթափման առանձին գոտի, սանհանգույցներ, ինչպես նաև այլ հանրային օգտագործման տարածքներ՝ հատուկ նախագծված վարձակալների կարիքները հոգալու համար:
Ինժեներական համակարգերը, օդորակումը, էլեկտրամատակարարումը և տեսահսկումը կապահովեն կենտրոնի այցելուների և վարձակալների հարմարավետությունն ու անվտանգությունը:
Կենտրոնի արդյունավետ գործունեությանն ու հաճախելիությանը կնպաստեն հարմար դիրքը, տեսողական և տրանսպորտային հասանելիությունը, ինչպես նաև մեծ ավտոկայանատեղին:








































