PC-ներում և բջջային աշխարհում հայտնվելուց հետո, Angry Birds-ը շարժվում է առաջ` հայտնվելով հեռուստացույցներում:
CNet.com-ը գրում է, որ Samsung-ն այսօր հայտարարել է, որ թողարկում է նոր Angry Birds հավելված` հատուկ իր հեռուստացույցների համար:
Խաղացողները հնարավորություն կունենան ձեռքերի շարժումներով և ձայնով հրամայել բարկացած թռչուններին, թե ինչպես պայքարել խոզերի դեմ:
Angry Birds հավելվածը կթողարկվի ավելի ուշ այս ամիս և այն հասանելի կլինի Samsung-ի ES7000, ES8000 և ES9000 հեռուստացույցների վրա: Օգտատերերը հնարավորություն կունենան անմիջապես ներբեռնել հավելվածը իրենց հեռուստացույցների մեջ Samsung TV հավելվածների խանութից:










































