Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը բրազիլական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն իր թիմակից Լիոնել Մեսսին է:
Պետք է նշել, որ արգենտինացուն հաճախ համեմատում են Մադրիդ «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ, բայց Ալվեսը համեմատել է բրազիլական «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի հետ:
«Իհարկե Նեյմարը ֆենոմենալ ֆուտբոլիստ է, բայց նրան, ինչպես նաև ցանկացած այլ խաղացողի անհնար է համեմատել Մեսսիի հետ: Այդ մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները: Նեյմարին հիանալի ապագա է սպասվում, բայց Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- հայտարարել է Ալվեսը:








































