Business-Грузия-ի փոխանցմամբ՝ ամերիկյան National Geographic պարբերականն այս տարվա հոկտեմբերից հրատարակվելու է նաև Վրաստանում: Ընթերցողները կարող են վրացերեն լեզվով ծանոթանալ դրա գիտական հանրահայտ հոդվածներին, որոնք առնչվում են մարդաբանությանը, պատմությանը, աշխարհագրությանը, կենսաբանությանը, ֆիզիկային, քիմիային, կլիմայի փոփոխություններին:
National Geographic-ը 125 տարի շարունակ մարդկանց օգնում է գիտելիքներ ձեռք բերել մեր մոլորակի մասին: Պարբերականը հրատարակվում է աշխարհի ավելի քան 50 երկրներում: Այն ընթերցում են աշխարհի ավելի քան 100 երկրում: Ցայժմ պաբերականը հրապարակվում էր 34 լեզվով, և այժմ դրանց կհավելվի նաև վրացերենը:
Պարբերականի վրացերենով տարբերակի շնորհանդեսը Վրաստանում տեղի կունենա սեպտեմբերի վերջին:








































