Կազանը կդիմավորի 27-րդ համաշխարհային ամառային Ունիվերսիադան «ամբողջ փայլով»: Այս մասին վստահություն է հայտնել Թաթարստանի Հանրապետության առաջին նախագահ ու պետական խորհրդական Մինտիմեր Շայմիևը: Նա ռուսական պատվիրակության կամզում մասնակցել է Փարիզում` Սորբոնի համալսարանում ուսանողական խաղերի կրակի բացման հանդիսավոր արարողությանը:
«Սորբոնի համալսարանը ուսանողական խաղերի օրորոցն է: Ունիվերսիադայի կրակը երիտասարդության միավորման խորհրդանիշն է, բոլոր ազգությունների մարդկանց միավորողը երկրագնդի վրա՝ հանուն պայծառ ապագայի ու վստահ ներկայի»- ասել է Շայմիևը:
Շնորհիվ Թաթարստանի առաջին նախագահի, հանրապետությունն ակտիվ մասնակցելու է կայանալիք Ունիվերսիադային:
«Այսօր գնում են նախապատրաստական վերջին աշխատանքները բոլոր 64 մարզական օբյեկտներում: Ամեն ինչ գնում է նախատեսվածի համաձայն և ունենք լիակատար վստահություն, որ ամեն ինչ կիրականացվի ճիշտ ժամանակին»,- ասել է նա:
Ունիվերսիադայի կրակի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Սորբոնի բակում, կրակը վառելու պատիվն ընձեռվել է համալսարանի նախագահ Բարտելեմի Ժոբերին:
«Չի կարելի իրականում զբաղվել համալսարանական կրթությամբ` առանց սպորտով զբաղվելու: Դա վերաբերում է ինչպես Սորբոնին, այնպես էլ աշխարհի մյուս բոլոր ուսումնական հաստատություններին, մասնավորապես Կազանին, որը պատիվ ունի դիմավորելու 2013թ. Ունիվերսիադան»,-ասել է նա:
Ունիվերսիադան կավարտվի 2013թ. Կազանում:
Փարիզից կրակը կուղևորվի շուրջերկրյա ճանապարհորդության:











































