ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանի տարածքում ՆԱՏՕ-ի «բազայի» ստեղծման մասին սպեկուլյացիաները զուրկ են որևէ հիմքից: Այս մասին նշվում է Ուլյանովսկում ՆԱՏՕ-ի բազայի ստեղծմանը վերաբերող մեկնաբանությունում:
«Դաշինքի ղեկավարության դիմումը ամենամանրամասն կերպով քննարկելու ժամանակ հաշվի են առնվել երկրի անվտանգության ապահովմանն առնչվող հարցերը. Ուլյանովսկի «Վոստոչնի» օդանավակայանը ունի միջազգային որակի սերտիֆիկատ, դրան հարակից տարածքով են անցում տրանսպորտային երկաթուղային հաղորդակցության ճանապարհները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Ուլյանովսկի տարածքով տրանզիտային փոխանցմանը վերաբերող որոշման մեջ հաշվի են առնվել շրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները: Ինչպես ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, Անվտանգության և համագործակցության միջազգային ուժերի ոչ ռազմական բեռների տեղափոխումը Ռուսաստանի տարածքով պետք է իրականացնեն ռուսական տրանսպորտային միջոցները:











































