Եվրոպայի Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Չերնոգորիայի «Ռուդար»-ին:
Հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին. ինքանագոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: Հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար Վարդան Բիչախչյանի սաներից պահանջվեց ընդամենը 2 րոպե. գոլի հեղինակ դարձավ «Շիրակ»-ի կամերունցի լեգեոներ Դիոպ Դամեն:
Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր մեր թիմի հաղթանակով` 1:0 հաշվով: «Շիրակ»-ին հաջողությունից բաժանում է 45 րոպե:







































