Saturday, 20 06 2026
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը

«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռում

Հուլիսի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած այս մրցանակն այս տարի շնորհվել է կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:

Արարողության սկզբում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների և հյուրերի ներկայությունը Սբ. Էջմիածնում ողջունել է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազան Հայրը խոսեց հայ կինեմատոգրաֆիայի պատմության, ապա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առաքելության մասին: Իր խոսքում Սրբազանը նաև անդրադարձել է Հայ Եկեղեցու մշտամնա հոգատարությանը հայ մշակույթի և հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ: Ներկայացնելով մեծարյալի ստեղծագործական վաստակը` Սրբազան Հայրը մաղթեց մեծանուն կինոռեժիսորին նորանոր ստեղծագործական հաջողություններ ու ձեռքբերումներ:

Մրցանակաբաշխության առիթով խոսքով հանդես են եկել և տիար Սոկուրովին շնորհավորել «Եղիցի լույս» մրցանակի խորհրդի անդամ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը և կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Կինոարվեստը նկատելով իբրև լույսի արվեստ` հասցեագրված մարդկանց հոգիներին, նրանք խոսեցին նաև փառատոնի շրջանակներում Հայ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի կարևորության մասին:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ընթերցեց հայրապետական վկայագիրը, որից հետո ներկաների ծափողջյունների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը «Եղիցի լույս» մրցանակը շնորհեց ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին` հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում իր նշանակալի ավանդի համար:

Մրցանակաբաշխությունից հետո ներկաների հետ իր զգացումները կիսեց պրն. Սոկուրովը: Շնորհակալություն հայտնելով Հայրապետական մրցանակի արժանանալու բարձր պատվի համար` հայտնի կինոռեժիսորն անդրադարձավ կինեմատոգրաֆիայի կարևոր առաքելությանը մարդկության կյանքում, արվեստի այս ճյուղի այսօրվա զարգացման ուղիներին ու արժեքներին:

Արարողությունը փակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: Նորին Սրբությունը, ողջունելով կինոփառատոնի մասնակիցների ներկայությունը Մայր Աթոռում, իր գնահատանքը հայտնեց փառատոնի հիմնադիր-տնօրենին և կազմակերպիչներին, ինչպեսև «Եղիցի լույս» մրցանակի շնորհման հանձնախմբին:

Վեհափառ Հայրապետը իր օրհնությունն ու շնորհավորանքը բերեց նաև Ալեքսանդր Սոկուրովին` մաղթելով Աստծու զորակցությունը նրա ստեղծագործական կյանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ սա գեղեցիկ մի ավանդույթ կդառնա Հայոց Եկեղեցու կյանքում, երբ վաստակաշատ արվեստագետներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ամեն տարի կարժանանան «Եղիցի լույս» մրցանակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում