Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5.4 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 411.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.34-ով և կազմել 413.5 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 412.25-416 դրամով, գնում՝ 408-410.5 դրամով:
Նվազել են նաև եվրոյի և ռուսական ռուբլու փոխարժեքները` համապատասխանաբար 5.40 և 0.04 դրամով և դարձել համապատասխանաբար՝ 505.17 և 12.64 դրամ: Իսկ ահա այս շրջանում մեծ պահանջարկ վայելող վրացական լարին թանկացել է 3.66 դրամով և դարձել 250.45 դրամ:









































