Ռեժիսոր Ուոլթեր Հիլը «Ի՞նչ է պատահել փոքրիկ Ջեյնին» ֆիլմի ռիմեյքի ռեժիսորն է: Այս մասին հաղորդում է TheWrap.com-ը:
Ժապավենի բնօրինակը վարձույթ է դուրս եկել 1962 թվականին: Ֆիլմը միասին ապրող տարեց քույրերի մասին է: Գլխավոր դերերը խաղացել են Բեթ Դևիսն ու Ջոան Քրոուֆորդը: 1963 թվականին ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Կոստյումների դիզայն» անվանակարգում:
Ֆիլմը բեմադրել է Ռոբերտ Օլդրիչը: Ռեժիսորը մահացել է 1983 թվականին, սակայն հայտնի է, որ նրա հետնորդները համաձայնել են «Ի՞նչ է պատահել փոքրիկ Ջեյնին» ֆիլմի ռիմեյքի ստեղծման գաղափարին: Ավելին, Օլդրիչի դուստրը հանդես է գալիս որպես նախագծի պրոդյուսեր:
Տեղեկություն այն մասին, թե ովքեր կլինեն ռիմեյքի գլխավոր դերակատարները, առայժմ չկա:
Ուոլթեր Հիլի ֆիլմացանկում են «Մարտիկները», «48 ժամ», «Ուրիշ 48 ժամ» և «Բրյուսթերի միլիոնները» ֆիլմերը:








































