Airbus ավիաշինական կոնցեռնը ծրագրում է iPad պլանշետին բորտային փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի դեր վերապահել: Այս մասին հաղորդում է Lenta.ru -ն:
Հավելվածների փաթեթի տեսքով կներկայացվեն այն փաստաթղթերը, որոնք օդաչուներն օգտագործում են թռիչքի ժամանակ: Փաթեթը կստանա FlySmart with Airbus անվանումը:
Հաղորդվում է, որ շուտով ծրագիրը հնարավոր կլինի ներբեռնել App Store-ից: Դրանց օգտագործման լիցենզիա կստանան Airbus-ի հաճախորդ հանդիսացող ընկերությունները:
Ծրագիրն արդեն կիրառում են Airbus-ի փորձամարզական կենտրոնի օդաչուները: Ավիաշինական ընկերությունը պլանշետների մեծ խմբաքանակ է պատվիրել:
Բորտային փաստաթղթերի էլեկտրոնային համակարգը իրենից ներկայացնում է մի սարք՝ օդանավի անձնակազմին անհրաժեշտ տվյալների վրա աշխատելու համար: Սարքը կարող է լինել անկախ կամ ներկառուցված լինել օդանավի կառավարման պանելում:
Փաստաթղթերի թվում են ամառային շահագործման ղեկավարումը, անձնակազմի համար ինստրուկցիան, նավիգացիոն քարտեզները և այլն: Պլանշետները գալիս են փոխարինելու փաստաթղթերի ճամպրուկին, որը կարող է կշռել ավելի քան 15 կգ:
Առանձին ավիաընկերություններ, օրինակ՝ Alaska Airlines-ը, փաստաթղթերի հետ աշխատանքի համար իրենց օդաչուներին արդեն տրամադրում են պլանշետներ, սակայն Airbus-ը իրեն հռչակել է առաջին ավիարտադրողը, որը որոշել է նման քայլ իրականացնել:










































