Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Երևանի քաղաքապետը հանդիպել է իտալացի արվեստագետներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի և սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետների հետ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Իտալիայի ամենահին ու հայտնի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին և կազմակերպիչներին, ինչպես նաև մասնակիցներին պատրաստակամության համար և ընդգծել, որ սիմպոզիումի միջոցով լայն հնարվորություններ կարող են ստեղծվել իտալական քաղաքների ու Երևանի միջև` ամրապնդելու և զարգացնելու մշակութային կապերը:

«Հայ–իտալական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, իսկ հայկական ու իտալական մշակույթային կապերը պատմական լուրջ կենսագրություն ունեն: Երևանը համագործակցում է Իտալիայի մի շարք քաղաքների հետ դեռ տասնամյակներ առաջ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցյալ տարի քույր քաղաքներ հռչակվեցին նաև Երևանն ու Վենետիկը: Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար և պատրաստ քննարկելու մշակութային ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ»,-նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսը, բարձր գնահատելով Երևանի քաղաքապետարանի և, մասնավորապես, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը սիմպոզիումի կազմակերպման հարցում, նշել է, որ իտալացի մասնագետները լի են ծրագրերով և նոր մտահղացումներով` ուղղված Արցախի և Շուշիի պատմական ու մշակութային արժեքների վերականգմանը:

Շնորհակալություն հայտնելով արվեստագետներին երկրորդ տարին անընդմեջ Արցախում կազմակերպվող մշակութային առաքելության համար` Տարոն Մարգարյանն ընդգծել է միջոցառման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ սիմպոզիումի շրջանակում Երևան այցելությունը խթան կհանդիսանա հայ և իտալացի արվեստագետների հետագա համագործակցությանը և նոր ու հետաքրքիր ծրագրերի իրականացմանը նաև Երևանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում