Եգիպտացորենի, սոյայի և հացահատիկի գները հունիսին կտրուկ աճել են` մեծացնելով համաշխարհային պարենային սղաճի ռիսկը: Այսպես են կարծում Commonwealth Bank of Au-ի վերլուծաբանները:
Հացահատիկային և յուղատու մշակաբույսերի գները, որոնք առանցքային մթերքներ են մարդկության համար, քանի որ նրանցից է կախված նաև անասունների պոպուլյացիան, հունիսին կտրուկ աճել են ու շարունակում են աճել նաև հուլիսին,- ասվում է վերլուծաբանների հետազոտության մեջ:
Ընդ որում` գնաճը չի ազդել բրնձի վրա: Եգիպտացորենը հունիս-հուլիսին, Commonwealth Bank of Australia-ի տվյալներով, թանկացել է 41 տոկոսով, հացահատիկը` 33 տոկոսով, սոյան` 26: Այս մասին հաղորդում է MarketWatch-ը:










































