Wednesday, 10 06 2026
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ

Միասնական թեկնածուի ոդիսականը

Հայաստանի քաղաքական դաշտում, կամ ավելի շուտ դրա` այսպես ասած ընդդիմադիր հատվածի մի մասում, հասունանում է միասնական թեկնածուի հարցը: Խոսքը իհարկե 2013 թվականի նախագահական ընտրությունների մասին է:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Կոնգրեսը կողմ է միասնական թեկնածուի գաղափարին, բայց այդ թեկնածուն պետք է ունենա այնպիսի հեղինակություն, որը անառարկելի լինի և ապահովի հնարավորինս լայն համախմբում: Կասկած չկա, որ Կոնգրեսը իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին նկատի ունի: Անկասկած է նաև, որ երբ խոսվում է միասնական թեկնածուի մասին, և առավել ևս` երբ այդ մասին խոսում է Կոնգրեսը, ապա նկատի է առնվում առաջին հերթին այն, որ այդ թեկնածուին պետք է սատարի նաև «Բարգավաճ Հայաստանը»: Իսկ «Բարգավաճ Հայաստանը» կսատարի՞ Կոնգրեսի թեկնածուին: Սա մի հարց է, որի պատասխանը կարծես թե բոլորի համար պարզ է, բայց ոչ բոլորն են համարձակվում այդ պատասխանը բարձրաձայնել` հուսալով, որ կարող է լինել ինչ-որ մի իրավիճակ, երբ «Բարգավաճ Հայաստանն» իսկապես կարող է սատարել Կոնգրեսի թեկնածուին:

Այստեղ, իհարկե, պարզ հարց է առաջանում, թե ինչու պետք է ԲՀԿ-ն սատարի Կոնգրեսի թեկնածուին: Որպեսզի հեռանա Սերժ Սարգսյա՞նը: Լավ, իսկ ԲՀԿ-ին դրանից ի՞նչ, եթե նրա փոխարեն գալու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսինքն` Տեր-Պետրոսյանը ԲՀԿ համար ավելի լավ է, քան Սերժ Սարգսյա.նը: Սա պարզունակ, ամենամակերեսային բացատրությունն է, որ կարող է լինել տվյալ իրավիճակում: Իսկ կա՞ արդյոք դրանից ավելի խորը բացատրություն, թե ինչու պետք է ԲՀԿ-ն սատարի Լևոն Տեր-Պետրոսյանին: Բանն այն է, որ մակերեսային բացատրությունը, թե Տեր-Պետրոսյանը ԲՀԿ համար Սերժ Սարգսյանից լավն է, մեղմ ասած, ծիծաղելի կլինի, քանի որ այն չի ներառում բազմաթիվ տնտեսական, քաղաքական և անգամ բարոյահոգեբանական լուրջ գործոններ, որ կան Հայաստանի քաղաքական իրականության մեջ այդ մասով: Եթե դրան էլ ավելացնենք արտաքին գործոնները, որոնց ազդեցությունը Հայաստանի 2012-13 թվականների ընտրական փուլում աննախադեպ մեծ է, ապա ընդհանրապես կարելի է ասել, որ լավի ու վատի կամ չարյաց փոքրագույնի տարբերակը պարզապես անլուրջ է: Իսկ լուրջ հիմքեր և փաստարկներ, թե ինչու պետք է Բարգավաճ Հայաստանը Տեր-Պետրոսյանին սատարի, գրեթե գոյություն չունեն:

ԲՀԿ-ն իր ռեսուրսով երկրորդն է քաղաքական դաշտում, իսկ հանրային վարկանիշով` անկախ, թե ինչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով է այն ձեռք բերվել ու պահվում, ԲՀԿ-ն թերևս առաջինն է, եթե տեղի ունենա արդար և ազատ ընտրություն: Կոնգրեսն ու նրա առաջնորդը ներկայումս ակնհայտորեն հետ են «Բարգավաճ Հայաստանից», իսկ առաջ անցնելու համար անկասկած պետք է ՀՀԿ-ին հավասար հարվածեն նաև ԲՀԿ-ին, եթե իհարկե Կոնգրեսի հարվածները ներկայումս ի զորու են ԲՀԿ-ին որևէ բան անել: Բայց անգամ այդ դեպքում Կոնգրեսը ԲՀԿ-ին հարվածելու տեղ չունի, որովհետև նա չունի դրա բարոյական հիմքը` ԲՀԿ հանդեպ բազմաթիվ ռեվերանսներից հետո, և երկրորդ` քաղաքական առումով էլ դա ԲՀԿ-ին ընդամենը կմղի դեպի ՀՀԿ, ինչը Կոնգրեսի առաջ կկանգնի անանցանելի պատի տեսքով: Մի խոսքով, ընդհանուր առմամբ իրավիճակը Կոնգրեսի համար պատային է, և Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ սատարում կարող է ակնկալել միայն այն դեպքում, երբ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հետ գա համաձայնության, որ հերթական և վերջին անգամ տապալում են Տեր-Պետրոսյանին ու Կոնգրեսը, և եթե ԲՀԿ-ի այդ գործարքին հավանություն տա նաև Ռոբերտ Քոչարյանը` հրաժարվելով Կոնգրեսը իր քաղաքական ծրագրերի համար օգտագործելու մտադրությունից: Բայց, ըստ ամենայնի, Կոնգրեսի վերջնական տապալում պետք չէ թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին:

Խնդիրն այն է, որ Կոնգրեսի վերջնական տապալումը կարող է դառնալ այդ կառույցի արմատական ռեֆորմացիայի պրոցեսներ խթանող իրողություն: Իհարկե, հայտնի չէ, թե ինչպես կընթանա ռեֆորմացիան կամ կլինի այն ընդհանրապես, բայց այդ իրավիճակը կարող է թե՛ Սարգսյանին, թե՛ ԲՀԿ-Քոչարյան տանդեմին զրկել ներքաղաքական գործընթացներում Կոնգրեսի միջոցով ընդդիմադիր դաշտում անհրաժեշտ ազդեցություն ապահովելու հնարավորությունից: Ավելին` եթե հանկարծ տեղի ունենան արդյունավետ ռեֆորմացիոն պրոցեսներ Կոնգրեսում, այստեղ արդեն կարող է ընդդիմադիր դաշտն ընդհանրապես անկանխատեսելիորեն փոխվել և դուրս գալ այն վերահսկողությունից կամ առնվազն դիտարկումից, որ իշխանության ՀՀԿ և ԲՀԿ թևերը համատեղ իրականացնում են ընդդիմադիր դաշտում Կոնգրեսին կարգելով ժամապահ: Իսկ Կոնգրեսը ներկայումս կամա, թե ակամա հենց այդ ժամապահի դերն է կատարում իշխանության համար` ցանկացած խաղի մեջ մտնելու դեպքում կամա, թե ակամա աշխատելով իշխանության օգտին այս կամ այն բևեռին ցուցաբերող օժանդակության տեսքով: Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ ԲՀԿ-ն` Քոչարյանով, թե առանց Քոչարյանի, չեն ցանկանա խախտել այդ ստատուս քվոն:

Հետևաբար` նախագահական ընտրությանը նրանք շահագրգռված կլինեն պահպանել այդ ստատուս քվոն, ներկայիս դասավորությունը, եթե չի լինի այն հօգուտ ԲՀԿ-ի` Քոչարյանով կամ առանց Քոչարյան խախտելու հնարավորություն: Իսկ այդպիսի հնարավորություն ամենայն հավանականությամբ չի լինի, և «Բարգավաճ Հայաստանը» կրկին կշարունակի առաջինի համար պայքար իմիտացնել, երկրորդի տեղը երաշխավորելու համար: «Բարգավաճ Հայաստանն» ունի իր խնդիրները, իր ծրագրերը, իր փոխհարաբերությունները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և անգամ ՀՀԿ ներսում առկա տարբեր թևերի հետ, և Լևոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանից սատարում կստանա թերևս միայն այն դեպքում, երբ Ծառուկյանը նրան դիտարկի այդ փոխհարաբերությունների պարզաբանման գործիք:

Այդպիսով, Տեր-Պետրոսյանն ըստ երևույթին ավելի շատ շանս ունի դառնալ դե ֆակտո ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի, քան ԲՀԿ-ի և Կոնգրեսի միասնական թեկնածուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում