Ողիղ կես դար է անցել այն բանից հետո, երբ բրիտանական լեգենդար The Rolling Stones խումբը առաջին անգամ ելույթ ունեցավ հենց այս նույն անվամբ:
Այս տարի նույն այդ օրը` հուլիսի 12-ին, որը համարվում է խմբի ծննդյան օրը, կթողարկվի հատուկ ալբոմ, Լոնդոնում կբացվի ցուցադրություն. կցուցադրվեն խմբի լուսանկարները որոնք ներկայացնում են խմբին հաջողություն բերած իրադարձությունները:
Խմբի հայտարարության մեջ ասվել է, որ սա իրենց պատմությունն է` 50 հիասքանչ տարիներ. «Մենք սկսել էին նրանից, որ նվագում էինք ակումբներում, իսկ այժմ հանդես ենք գալիս աշխարհի ամենամեծ համերգասրահներում այնպիսի շոուներով, որ խմբի անդամներից ոչ մեկը նախկինում չէր կարող պատկերացնել»:
Խմբի առաջին համերգը տեղի էր ունեցել 1962 թվականի հուլիսի 12-ին Լոնդոնի Marquee ակումբում:









































