«Հրապարակ»-ը գրում է, որ այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ տեղի չի ունենա ոչ այն պատճառով, որ ՀՀԿ-ական ողջ էլիտան Ղարաբաղում էր կամ կար լուրջ պատճառ, այլ որ արձակուրդային սեզոն է, և հոգնաբեկ ՀՀԿ ծերակույտը «պարտավոր» է հանգստանալ: Երբ կլինի հաջորդ ԳՄ-ն, առայժմ չգիտեն: Մյուս կողմից էլ հաճելի չէ վերանորոգվող շենքում ԳՄ նիստ անցկացնելը:
Թերթը գրում է, որ ԳՄ անդամներից մեկն այս դիտարկմանն ի պատասխան ասել է, էնքան շենք ունենք, որտեղ ուզենք, էնտեղ էլ կանցկացնենք: Եվ այնուհանդերձ, վերջին հրդեհից հետո Սերժ Աարգսյանն այդպես էլ չի մտել ՀՀԿ-ի իր սենյակը: Թերթը հիշեցնում է, որ այնտեղ մանրահատակը ջրից ուռել-թռել էր, իսկ ԳՄ նիստերը , որպես օրինաչափություն, տեղի էին ունենում առաջին հարկում տեղակայված գրադարանում:
Այո, ՀՀԿ-ն, որքան էլ պարադոքսալ, ունի շատ հարուստ գրադարան, որից կարող են օգտվել ոչ միայն հավատավոր ՀՀԿ-ականները, այլև՝ ով կամենա: Այսօր, երբ ՀՀԿ ողջ ծերակույտը վերանորոգման պատճառով ժամանակավոր տեղափոխվել է «Երևաննախագծի» շենք, ԳՄ անդամ Մուշեղ Լալայանն իր իրերը երկրորդ հարկից հավաքել-իջել է բունկեր` գրադարանին տիրություն անելու, ՀՀԿ մտավոր հարստությունը պահպանելու համար: Հրդեհված շենքում ուրիշ շունչ չկա:










































