ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, Մասաչուսեթս նահանգի նախկին ղեկավար Միթ Ռոմնին քննադատել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային, ով հրաժարվում է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին ճանաչել որպես ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք։ Այս մասին հաղորդում է FoxNews-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հարցազրույցներից մեկում ասել էր` «վերջին տարիներին Չավեսը չի դիմել մի այնպիսի քայլի, որը թույլ կտար նրան համարել երկրի ազգային անվտանգության սպառնալիք»։
«Այն պատկերացումը, թե այս նախագահը և այս երկիրը մեր ազգային անվտանգության սպառնալիքը չեն, պարզապես միամտություն է, և սա ԱՄՆ նախագահի աղմկալի խոստովանություն է։ Նա բացարձակ չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում Լատինական Ամերիկայում»,- ասել է Ռոմնին։ Այս ելույթով Ռոմնին փորձել է ձեռք բերել Ֆլորիդա նահանգի բնակչության պահպանողական այն հատվածի ձայները, որոնք ժամանակին Վենեսուելայից և Կուբայից արտագաղթել են ԱՄՆ։











































