Նավթի գները միջազգային շուկաներում երեկ` փետրվարի 11-ին, նվազել են` Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո:
Brent Crude Oil մակնիշի նավթի ապրիլ ամսվա ֆյուչերսների արժեքը լոնդոնյան IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նվազել է 0,5 դոլարով` կազմելով 100,94 դոլար 1 բարելի դիմաց:
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 1,15 դոլարով` կազմելով 85,58 դոլար 1 բարելի դիմաց:










































