Ռուսաստանը կիրականացնի Սիրիա ուղղաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համաձայնագիրը: Հուլիսի 11-ին նման հայտարարությամբ հանդես է եկել Ռազմա-տեխնիկական համագործակցության ծառայության տնoրենի տեղակալ Վյաչեսլավ Դզիրկալնը:
Ավելի վաղ Դզիրկալնը պնդում էր, որ Ռուսաստանը Սիրիա նոր տեսակի զենք չի մատակարարի և երկրի հետ պաշտպանության նոր համաձայնագրեր չի ստորագրի, քանի դեռ երկրում իրավիճակը չի կայունացել:
Ըստ համաձայնագրերի` Ռուսաստանը պետք է Սիրիա մատակարարի «Բուկ-Մ2» և «Պեչորա-2Մ» հրթիռային համակարգերը:
Եվս մեկ համաձայնագիրը նախատեսում է Սիրիա ավելի հզոր զենիթային հրթիռներ մատակարարել, որոնց ընդհանուր արժեքը 105 մլն դոլար էր լինելու: Այդ զենքի մատակարարումները պետք է ավարտվեին 2012թ-ի վերջին և 2013թ-ի սկզբին, սակայն հունիսի վերջերին լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Ռուսասատանը դադարեցնում է համաձայնագրի իրականացումը:









































