Այսօր` հուլիսի 11-ին, Միլանի «Ինտեր»-ը ներկայացրել է թիմի 2 նորեկներին: «Ներաձուրիներ»-ի մարզահագուստն այսուհետ կկրեն սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչը և արգենտինացի պաշտպան Մատիաս Սիլվեստրեն:
27-ամյա Հանդանովիչը հանդես էր գալիս «Ուդինեզե»-ի, իսկ նրա հասակակիցը` «Պալերմո»-ի կազմում:







































