Գերմանիայի ազգային օլիմպիական կոմիտեի մամլո ծառայության տեղեկացմամբ` Գերմանիան քննարկում է Մյունխենի հայտ ներկայացնելու հնարավորությունը 2022 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համար:
Բավարիայի մայրաքաղաքը ցանկանում էր ընդունել նաև 2018 թվականի Խաղերը, բայց այդ իրավունքը ստացավ հարավկորեկան Պխենչխանը:
«Նման որոշման դրդապատճառներից էր այն, որ ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն չի պայքարելու 2022 թվականի մրցաշարի անցկացման համար»,- հայտարարել է Գերմանիայի ԱՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Հավելենք, որ 2022 թվականի Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքի համար արդեն իսկ հայտ են ներկայացրել նորվեգական Օսլոն և շվեյցարական Գրաուբյունդենը: 2022 թվականի Խաղերի մայրաքաղաքի ընտրությունը տեղի կունենա 2015 թվականին` Միջազգային օլիմպիական կոմիտեի` Կուալա-Լամպուրում կայանալիք խորհրդաժողովի ժամանակ: