«Յուվենթուս»-ի նախկին տնօրեն Լուչիանո Մոջին մեկնաբանել է ակումբի ներկայիս տրանսֆերային քաղաքականությունը.
«Իտալական ֆուտբոլը փոփոխություններ է կրում, քանի որ փոխվում են նաև ակումբների ղեկավարները։ «Յուվենթուս»-ը տրանսֆերային խայտառակ քաղաքականություն է վարում։ Բավական է հիշել միայն Բորիելոյի ու Էլյաի իրավունքների ձեռքբերման համար ծախսած անիմաստ գումարները։
Իսկ Յովետիչը կարող է դառնալ հերթական ձախողումը։ «Յուվե»-ին ուժային հարձակվող է պետք, ով կարող է տարածություն ստեղծել իր խաղընկերների համար, ինչպես Իբրահիմովիչը։ Մարոտան ծախսում է գումարներ, որոնք ես երբեք չեմ ունեցել։
Եթե ես նման գումարներ ունենայի, Չեմպիոնների Լիգայի 3 գավաթ կնվաճեի»,- հայտարարեց Մոջին։







































