Պենտագոնը կստեղծի մարտական պարգևների տվյալների բազա, որը թույլ կտա ստուգել դրանց ճշմարտացիությունը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլի խոսքով` տվյալների բազայի վերջնական նախագիծը դեռ պատրաստ չէ, ու դրա թողարկման թվականը դեռ հայտնի չէ: Պենտագոնում քննարկում են, թե ինչ պարգևներ և պատմության ինչ շրջան այն պետք է ներառի:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը , Կոնգրեսի որոշ անդամներ ու վետերաններ արդեն վաղուց են խոսում տվյալների նման բազայի ստեղծման անհրաժեշտության մասին:
Սակայն դեռ 2009թ. Պենտագոնը պնդում էր, որ բազա ստեղծելը շատ թանկ է ու խախտում է անձնական կյանքի անձեռնմխելիության մասին օրենքը:
Բացի այդ` Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով` բազան կլիներ թերի, քանի որ 1973թ. Զինծառայողների անձնական գործերի պահման ազգային կենտրոնում հրդեհի հետևանքով ոչնչացել էր մեծ քանակությամբ տեղեկություն:








































