Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի հյուսիս-արևմուտքում ավարտվել է «Հաթամ ալ-Անբիա» մարտավարական զորավարժությունների երրորդ և ամփոփիչ փուլը: Այս մասին հայտարարել է զորավարժությունների մամլո քարտուղար, բրիգադի գեներալ Շահրուխ Շահրամը:
Վերջինիս խոսքերով՝ զորավարժությունները հաջող են ընթացել և ձեռք են բերվել բոլոր առաջնահերթ նպատակները: Նա հավելել է, որ զորավարժություններին մասնակցել են ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, Իսլամական հեղափոխության պահակազորի բոլոր օպերատիվ ստորաբաժանումները:
Շահրամին հայտնել է, որ 50,000 կիլոմետր քառակուսի տարածքի վրա կիրակի մեկնարկած զորավարժությունների ժամանակ իրանցի զենիթայինները ոչնչացրել են պայմանական հակառակորդների անօդաչու թռչող սարքերը:








































