Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 21-րդ դարի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Կազմակերպությունը հաշվի է առել հարձակվողների՝ իրենց հավաքականների և միջմայրցամաքային ակումբային առաջնություններում խփած գոլերը՝ սկսած 2001 թվականից։
Միջազգային մակարդակով խփած 100 գոլի սահմանն առաջինը հատեց իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, ով վերջերս տեղափոխվեց «Շանհայ Շենհուա»։ Դրոգբային նախորդում են Միրոսլավ Քլոզեն ու Ռուդ վան Նիստելրոյը։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Դիդյե Դրոգբա (Կոտ դ՛ Իվուար) – 100
2. Միրոսլավ Քլոզե (Գերմանիա) – 90
3. Ռուդ վան Նիստելրոյ (Հոլանդիա) – 87
4. Թիերի Անրի (Ֆրանսիա) – 85
5. Սամուել Էտո՛Օ (Կամերուն) – 84
6. Լիոնել Մեսսի (Արգենտինա) – 84
7. Դավիդ Վիլյա (Իսպանիա) – 80
8. Ռաուլ (Իսպանիա) – 78
9. Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 76
10. Ֆլավիու Ամադու (Անգոլա) – 75








































