Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը երեկ հոսպիտալացվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում` սրտի անբավարարվածություն ախտորոշմամբ: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Թեյլորի ներկայացուցիչը:
Բոլոր ժամանակների լավագույն «Կլեոպատրան»78 տարեկան է: Լիզ Թեյլորը ժամանակին արժանացել է երկու Օսկարի: Վերջին 20 տարիների ընթացքում չի նկարահանվել, զբաղվել է բարեգործությամբ և ՁԻԱՀ-ի դեմ պայքարով:










































