Ղրղըզստանը մտադիր է 2014-ից բարձրացնել իր տարածքում գտնվող ռուսական երեք ռազմաբազաների օգտագործման վարձավճարը: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանությանն նախարար, գեներալ-մայոր Թաալայբեկ Օմուրալիևը:
«2014-ից, երբ ավարտվում է այդ բազաների օգտագործման ժամկետը, մենք մտադիր ենք խնդրել Ռուսաստանին բարձրացնել այդ բազաների օգտագործման վճարը` հաշվի առնելով ինֆլյացիան»,- ասել է նա` ընդգծելով, որ դա չի վերաբերում «Կանտ» ավիաբազային, որն աշխատում է ՀԱՊԿ-ի հետաքրքրությունների շրջանակում:
««Կանտ» ավիաբազայի կոմունալ ծառայությունների համար Ղրղզըստանն ինքն է վճարում, ու ամենամյա վճարը կազմում է ավելի քան 300 մլն սոմ տարեկան (1 ռուբլին հավասար է 1.3 սոմի)»,- ասել է նա:
Ղրղըզստանում` Կարակոլում է տեղակայված զենքի ստորջրյա փորձարկումների ռուսական բազան, Մայլա-Սուուում`ռադիոսեյսմիկ լաբորատորիան, ինչպես նաև Կանտի ավիաբազան:
Համաձայն ՀԱԿՊ-ի համաձայնագրի`Ղրղըզստանը չի կարող պահանջել գումար Կանտի ավիաբազայի համար, որն աշխատում է կազմակերպության համար:










































