«Ժողովուրդ»-ը գրում է, որ Շենգավիթի մի բնակիչ, որը զանգահարել էր խմբագրություն, պատմել է, որ իրենց վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը ստիպում է համայնքի բոլոր մանկապարտեզների վարիչներին, որպեսզի հացը գնեն իրեն պատկանող փռից:
Զրուցակիցը թերթին փոխանցել է, թե ինքն այդ վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի վարիչն է և չի կարող ներկայանալ, քանի որ հետագայում լուրջ խնդիրներ կունենա:
Տիկինը տեղեկացրել է, որ հացի փուռը գտնվում է նշված Շենգավիթի սպորտդպրոցի հարևանությամբ, որը տնօրինում են թաղապետն ու նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը:
Ինչո՞ւ եք ստիպում մանկապարտեզներին, որպեսզի ձեր փռից հաց գնեն. «Ժողովուրդ»-ի այս հարցին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ես հացի փուռ չունեմ, հաց վաղուց արդեն չեմ թխում»:









































