Ռեժիսոր Սփայք Լին աշխատել է Մայքլ Ջեքսոնի հետ և նրան համարել իր ընկերը, բայց խոստովանում է, որ անգամ ինքն է շատ բան սովորել իր նոր վավերագրական ֆիլմի համար տվյալներ հավաքելիս: Ֆիլմը երգչի Bad ալբոմի մասին է:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Լին երկուշաբթի օրը տված հարցազրույցում ասել է, որ վավերագրական ֆիլմում ունեն կադրեր, որոնք երբեք որևէ մեկը չի տեսել: Ջեքսոնը 60 դեմո տարբերակ է գրել Bad-ի ձայնագրության համար, բայց միայն 11-ն է այնտեղ տեղ գտել: Լին ավելացրել է, որ պարտադիր չէ Մայքլ Ջեքսոնի երկրպագուն լինել նրա երգերից հաճույք ստանալու համար:
Վավերագրական ֆիլմը դեռևս պաշտոնական անվանում չունի:










































