Իտալիա ներգաղթող 54 մարդ է զոհվել ջրազրկումից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղեկացնելով, որ Լիբիայից դուրս եկած նավակը չի կարողացել հասնել Իտալիայի ափերին։
Միակ կենդանի մնացածը Էրիտրեայի քաղաքացի է։ Նրան փրկել են Թունիսի սահմանային վերահսկողության աշխատակիցները։ Փրկված ներգաղթյալը պատմել է, որ զոհվածների կեսը եղել են Էրիտրեայից։ Նա ասել է, որ մի քանի կիլոմետր Իտալիայի սահմանին չհասած` ուժեղ քամին ետ է քշել նավակը դեպի ծով։ Մարդիկ սկսել են մահանալ այն բանից հետո, երբ վերջացել է խմելու ջուրը։








































