Ռուս միլիարդատերը, ով կապված է բրիտանական քաղաքական վերնախավի հետ, երեկ մեղադրվել է մի շարք հանցագործությունների մեջ: Նա մեղադրվում է ինչպես սխալ գործարքներ անելու, այնպես էլ սպանության հրաման տալու մեջ:
Միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, ով ալյումինի գործարանի սեփականատեր է, մեղադրվում է հանցավոր խմբերի հետ կապ ունենալու մեջ, որոնք երկրում առաջացել էին կոմունիզմի քայքայվելուց հետո:
The Daily Mail-ը հաղորդում է, որ Դերիպասկան չի ընդունում մեղադրանքները: Դերիպասկան, ով կապված է Մեծ Բրիտանիայի կանցլեր Ջորջ Օսբորնի և բիզնեսի քարտուղար Լորդ Մենդելսոնի հետ, ասել է, որ ստիպված է եղել տարիներ շարունակ մեծ գումարներ վճարել հանցավոր խմբերին և վախեցել է իր և իր ընտանիքի անվտանգության համար: Դեպքը շփոթմունքի մեջ է գցել բրիտանացի և ռուս քաղաքական գործիչներին: Դերիպասկան կապեր է հաստատել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:










































