Ռուս-բելառուսական անձանակազմով Մի-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Աֆղանստանում: Ինչպես հաղորդել է <Интерфакс>-ին իր աղբյուրը` միջադեպը տեղի է ունեցել դեռևս անցած շաբաթ:
Աղբյուրը նշել է, որ Կանդագարից 60 կմ այն կողմ վայրէջք կատարելու ժամանակ ուղղաթիռը դիպել է պարսպին և վայր ընկել մի քանի մետր բարձրությունից:
Արդյունքում զոհվել է Ռուսաստանի քաղաքացի բորտմեխանիկը, որը գետնին հարվածելու ժամանակ դուրս է ընկել ուղղաթիռից:
Օդանավի հրամանատարը, ինչպես նաև երկրոդ օդաչուն հասցվել են հիվանդանոց:











































