Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Ջոն Թերին չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքները՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ի պաշտպան Անտոն Ֆերդինանդի նկատմամբ ռասիստական արտահայտություններ անելու կապակցությամբ։
Ֆուտբոլիստների միջև միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի Պերմիեր Լիգայի 2011/12թթ մրցաշրջանի սկզբում։
«Իմ ֆուտբոլային կարերայի ընթացքում ինձ տարբեր մեղադրանքներ են ներկայացվել, բայց երբեք ռասիստ չեն անվանել։ Ես չեմ կարող ընդունել այդ մեղադրանքները»,- դատարանում հայտարարել է Թերին։









































