Հարավային Կորեայի կառավարությունը հրամայել է ձևավորել փորձագիտական խորհուրդ, որը պետք է գնահատի գիտության նախարարության այն որոշումը, համաձայն որի` կորեական որոշ դասգրքերից պետք է հանվեն էվոլյուցիայի որոշ օրինակներ:
Ավելի վաղ նախարարի առաջարկած փոփոխությունը դժգոհություն էր առաջացրել գիտական ոլորտում: Այս մասին տեղեկացնում է Nature News-ը:
Կորեայի ակադեմիայի գիտության ու տեխնոլոգիայի խորհրդի ղեկավար է դարձել Բեու հուն Լին(Byoung-Hoon Lee), ով Կորեայի գիտության և տեխնոլոգիայի ակադեմիայի անդամ է: Նրան խնդրել են վերանգնահատել կորեական կրոնական խմբի հայցը էվոլյուցիայի օրինակաները դասագրքերից հանելու վերաբերյալ: Խումբը պնդում է, որ դրանք աթեիստական նյութականությունն են խթանում:
Միևնույն ժամանակ մոտավորապես 50 առաջադեմ կորեացի գիտնականներ պատրաստում են խնդրագիր, որպեսզի այն ներկայացնեն կառավարությանը: Խնդրագրով նրանք կոչ են անում ոչ մի փոփոխություն չիրականացնել դասագրքերում:









































