Լոնդոնյան դատավոր Չարլզ Հեդոն-Քեյվը հուլիսի 10-ին մերժել է մայրաքաղաքային բարձրահարկ Fred Wigg Tower շենքի բնակիչների հայցը, որոնք բողոքել են իրենց շենքի կտուրում Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման դեմ:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Դատարանի կարծիքով` գերարագ հակաօդային հրթիռները և նրանց հաշվարկները ոչ մի անմիջական վտանգ չեն ներկայացնում այդ շենքերի բնակիչների համար:
Բնակիչները հայց են ներկայացրել դատարան, երբ պարզ է դարձել, որ ոչ ոք չի պատրաստվում նրանց կարծիքը հարցնել հրթիռների տեղակայման վերաբերյալ:
Դատարանը, այնուամենայնիվ, որոշում կայացրեց, որ Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարաությունը պարտավոր չէ խորհրդակցել շենքերի բնակիչների հետ, երբ խոսքը գնում է ազգային անվտանգության ապահովման մասին: Բացի այդ՝ Fred Wigg Tower-ի բնակիչների դեմ մեծ դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ նրանց մեծ մասը վերջերս են ներգաղթել մուսուլմանական երկրներից և անգամ անգլերեն դժվար են խոսում: Դրա հետ մեկտեղ այդ բնակարանները նրանց սեփականությունը չեն, այլ սոցիալական կացարաններ են:









































