«Լիվերպուլ»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան իսպանացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մրցաշրջանի արդյունքներով պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը։
«Կարծում եմ, որ Իկերը պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը։ Նա Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մադրիդի «Ռեալ»-ի կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն։
Կարծում եմ, որ նա արժանի է այդ մրցանակին։ Իկերը հրաշալի մրցաշրջան է անցկացրել»,- AS պարբերականի փոխանցմամբ` ասել է դարպասապահը։







































