Շվեյցարիայի կառավարությունը որոշում է կայացրել սառեցնել շվեյցարական բանկերի բոլոր այն հաշվեհամարները, որանք պատկանում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կամ նրա շրջապատին: Ուրբաթ օրն այս մասին հայտարարել է Անդրե Սիմոնացցին, հաղորդում է շվեյցարական ATS գործակալությունը:
Կառավարությունը հանձնարարել է բանկերին իրականացնել համապատասխան ստուգումներ` պարզելու, թե արդյոք Մուբարաքը և նրա շրջապատը շվեյցարական բանկերում գումարներ պահո՞ւմ էին, թե՞ ոչ: