Նախագահ Դմիտրի Մեդվեդեվը ճանաչվել է տարվա կարևորագույն բլոգեր «Բլոգ Ռունետա-2011» մրցույթի ժամանակ: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը:
Մեդվեդևն ունի երկու` պարբերաբար թարմացվող միկրոբլոգ Twitter-ում` @KremlinRussia и @MedvedevRussia-ն, ինչպես նաև դրանց անգլերեն տարբերակները: Ավելի մեծ ժողովրդականություն է վայելում @MedvedevRussia-ն, որին հետևում է 192 հազար մարդ:
Մեդվեդևը նաև պարբերաբար թարմացնում է իր վիդեոբլոգը Kremlin.ru-ում:
Նշենք նաև, որ «Պետական ծառայողի լավագույն բլոգ» անվանակարգում հաղթել է Մեդվեդևի օգնական Արկադի Դվորկովիչը, ով ունի 22,500 հեևողներ:
«Լավագույն բլոգեր» անվանակարգում հաղթել է Անատոլիյ Վասերմանը, իսկ «Լավագույն բլոգ» անվանակարգում`lifejournal-ի օգտատեր teh-nomad-ը: