«Ռոսկոսմոսը» Հայաստանի համար կապի արբանյակի ստեղծման հուշագիր է ստորագրել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, երկուշաբթի` հուլիսի 9-ին, մամլո ասուլիսում հայտարարել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Պոպովկինը:
Փաստաթուղթը ստորագրվել է միջազգային տիեզերակայանում` բրիտանական Ֆարնոբորոյում:
«Մենք արդեն հուշագիր ենք ստորագրել Հայաստանի Հանրապետության համար արբանյակի ստեղծման վերաբերյալ»,- ինչպես տեղեկացնում է գործակալությունը, ասել է Պոպովկինը:
Հայաստանի համար նախատեսված արբանյակը ստեղծվելու է ռուսական «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ում:
«Ռոսկոսմոսի» ղեկավարը նաև հայտնել է, որ այսօր նախատեսված է հանդիպում Մեծ Բրիտանայի գիտության նախարարի հետ, որտեղ պետք է քննարկվեն տիեզերական տիրույթի յուրացմանը նվիրված ռուս-բրիտանական համագործակցության հարցեր, ներառյալ՝ համատեղ փորձարկումները Միջազգային տիեզերակայանում:







































