Ռուսալեզու Wikipedia-ն այսօրվանից մի քանի օրով կփակվի` ի նշան «Ինֆորմացիայի մասին» օրենքում փոփոխությունների դեմ բողոքի: Փոփոխությունների օրինագծի երկրորդ ընթերցումը Պետդումայում տեղի կունենա այսօր: Այս մասին գրում է Itar-Tass-ը` հղում անելով ինտերնետ-հանրագիտարանի վարչության հայտարարությանը:
Փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանում ստեղծել արգելված ինֆորմացիայով կայքերի միասնական ռեգիստր, որը կարգելափակի համացանցում «սև անցքերի» ի հայտ գալը:
«Այդ փոփոխությունները կարող են համացանցում իրական գրաքննության հիմք դառնալ»,- ասված է Wikipedia-ի ակտիվիստների հայտարարությունում:
Այդ փոփոխություններն ըստ էության ուղղված են մանկական պոռնոգրաֆիայի, ինքնասպանությունների և թմրանյութերի մասին տեղեկատվություն պարունակող կայքերի դեմ:
Ինտերնետ-հանրագիտարանի բջջային տարբերակը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:









































