Մարոկկոյում ճանապարհատրանսպորտային երկու պատահարների հետևանքով զոհվել է 26 մարդ, 40-ը վիրավորվել են: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, երկու վթարներն էլ տեղի են ունեցել երկուշաբթի:
Առաջին ՃՏՊ-ն տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում` Նադոր քաղաքի մոտ: Այն խլել է 10 մարդու կյանք: Տուժել են 33-ը: Վիրավոր ուղևորներից 5-ի վիճակը ծայրահեղ է:
Ավելի ուշ մեկ այլ ավտոբուս գլորվել է Տամանար քաղաքին կից գտնվող կիրճը: Վթարի զոհ է դարձել 16 մարդ:
Զոհերի և վիրավորների ազգային պատկանելության մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: Միջադեպերի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:











































