Պաղեստինի Ալար քաղաքում, որը տեղակայված է Տուլ-Լարմա քաղաքից հյուսիս-արևելք, մինչև ամառվա վերջ քաղաքապետի պարտականությունները կկատարի 15-ամյա Բաշաիր Օտմանը:
Աղջիկը կղեկավարի քաղաքապետարանի ամբողջ աշխատանքը` դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքապետը: Օտմանի պարտականությունների մեջ են մտնում կադրային և վարչական հարցերը:
Ինչպես նշում է РБК-ն, դեռահաս քաղաքապետին չի վստահվի ֆինանսական փաստաթղթերի ստորագրումը: Դրանք կստորագրի գործող քաղաքապետ Սուֆիան Շադիդը, որը հաջորդ երկու ամիսներին կլինի «քաղաքապետարանի ղեկավարի ավագ խորհրդականը»:
Դեռահասը քաղաքապետի պաշտոնում է նշանակվել հատուկ ծրագրի շրջանակում: Երիտասարդների իրավունքների ընդլայնման և որոշումների ընդունման գործում աշակերտներին և ուսանողներին մասնակից դարձնելու նախաձեռնությանն աջակցած Շադիդի խոսքով` դեռահասներին պետք է աջակցել ոչ միայն գումարով:









































