«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) քրոջ որդու՝ Արման Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Արման Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի առաջին մասերով (ապօրինի զենք պահելը): Նախաքննությունը շարունակվում է»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 4-ին Երևանի երկաթգծի կայարանի սրճարաններից մեկից բերման է ենթարկել Սրման Բադալյանին: Նրա մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ: Որոշ տեղեկությունների համաձայն` Բադալյանը մասնակցություն Է ունեցել 2008 թ. մարտի 4-ին Կայարանի հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքին, որը շարունակվել էր հացի փռի մոտ: Արդյունքում հրազենային վնասվածքից սպանվել էր Արսեն Գալստյանը: Բադալյանի անունը կապվում Է նաև Սուրեն Զորոյանի վերջերս տեղի ունեցած սպանության հետ: Էրեբունիում պատմում են, որ սրանք երկու խմբավորումների միջև փոխադարձ հաշվեհարդարի փորձեր են:
2008-ին նրանք էին սպանել, հիմա էլ Սեդրակյանի մերձավորներն են հարձակման անցել: Զարմիկի հետ տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն լսել Մհեր Սեդրակյանից, սակայն նրա վարորդը, ով ներկայացավ «Սերոժ» անունով, վստահեցրեց, որ Սեդրակյանը «տաք երկրներ» է մեկնել և կվերադառնա մեկ շաբաթից: Ըստ Սերոժի՝ Մհեր Սեդրակյանը գտնվում է Դուբայում:
էրեբունիում խոսում են նաև, որ Սեդրակյանի զարմիկին դիտավորյալ են մեղմ հոդվածներով ձերբակալել, որ սպանության մեղադրանքից զերծ մնա: Սա հանցավոր աշխարհում ընդունված մեթոդ է. մի քանի տարուց պատիժը կկրի, դուրս կգա, իսկ ծանր հոդվածի պարագայում, մանավանդ որպես կրկնահանցագործ, ավելի մեծ պատիժ կարող Էր ստանալ»:










































