Հայ սպառողի մոտ վաղուց կարող էր տպավորություն ստեղծված լինել, որ հայկական ապրանքանիշերի, հիմնականում` կաթնամթերքի վրա ֆիքսված` արտադրության ամսաթիվը չի համապատասխանում իրականությանը: Հիմնականում կասկածը ծնվում էր նրանից, որ կաթնամթերքը միշտ ավելի շուտ էր դառնում ոչ պիտանի, քան նրա վրա ֆիքսված է լինում ամսաթիվը: Երեկ, սակայն, այնպիսի դեպք է եղել, որ բացահայտել է հայ արտադրողի «բարեխղճությունը». «Արզնի» ընկերությունը Երևանի խանութներին է մատակարարել կաթ, որի վրա նշված է եղել այսօրվա ամսաթիվը: