Այս շաբաթ ԱՄՆ դոլարը կշարունակի պահանջարկ վայելել բնակչության և բիզնեսի կողմից: Forex club-ի վերլուծաբանների կարծիքով, այդ պահանջարկի համար հիմք են ծառայում միջազգային ֆինանսական շուկաներում ոչ կայուն իրավիճակը, և ԱՄՆ դոլարը շարունակում է ՀՀ արժութային շուկայի մասնակիցների համար մնալ որպես հիմնական ապաստարան-արժույթ: Ըստ վերլուծաբանների՝ դա կապված է համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման և ՀՀ տնտեսության վրա դրա ազդեցության հետ:
Դոլարի փոխարժեքը ՀՀ-ում այս շաբաթ կգտնվի 418-423 դրամ միջակայքում:











































