ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հարկային նախաձեռնություն է առաջ քաշել, որը պետք է դառնա նրա քարոզարշավի գլխավոր սոցիալ-տնտեսական կետերից մեկը:
Այսօր, ելույթ ունենալով Սպիտակ տանը, նա կոչ է արել Կոնգրեսին ևս մեկ տարով երկարացնել 250 հազար դոլար տարեկան եկամուտ ունեցող ընտանիքների հարկային արտոնությունները: Այդ առաջարկը կարող է ձայներ ավելացնել Օբամայի համար նոյեմբերյան ընտրությունների ժամանակ, քանի որ վերաբերում է միջին դասակարգին, որը կազմում է ընտրողների ամենամեծ խումբը:
Հարկային արտոնությունները, որոնք ԱՄՆ-ում սահմանվել են դեռևս Ջորջ Բուշի վարչակարգի շրջանում, իրենց ուժը կկորցնեն 2013թ-ի հունվարի 1-ին: Դա մեծ հարված կլինի հասարակ ամերիկացիների ընտանեկան բյուջեին:
Օբաման նշել է, որ իր առաջարկը նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կտա: Նա նաև ընդգծել է, որ վերընտրման դեպքում պատրաստ կլինի Հարկային կանոնադրության մեջ մշտական փոփոխություններ մտցնել:









































