Հաղորդվում է, որ Լիլի Ալենը սպասում է իր երկրորդ երեխային: Նոր զեկույցի համաձայն՝ երգչուհին և նրա գործարար
ամուսինը` Սամ Քուփերը, ամենայն հավանակնությամբ շուտով կունենան իրենց երկրորդ երեխային:
Աղբյուրները Daily Mirror –ին հաղորդել են, որ երգչուհին հղիության երրորդ ամսում է, և զույգը չափազանց երջանիկ է: Ալենը դստերն ունեցել էր անցած նոյեմբերին:
Երգչուհու ընկերուհին ասել է, որ չնայած դա անակնակալ է եղել զույգի համար, բայց իրենք իսկապես երջանիկ են:





































