Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները ԵՄ արտաքին գործերի և քաղաքական անվտանգության հարցերով Գերագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդտի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալի Բագիրի միջև կկայանա Ստամբուլում հուլիսի 24-ին:
Կողմերը որոշել են հանդիպումը անցկացնել Շմիդտի և Բագիրիի միջև հուլիսի 3-ին Ստամբուլում Իրանի և «վեցնյակի» ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո:
Բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը Ստամբուլում նախատեսված էր, որպեսզի կողմերը քննարկեն դիրքորոշումների մոտեցման և բանակցությունների առաջընթացի հարցը: Այս բանակցություններին կհաջորդի Քեթրին Էշթոնի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Բագերի հեռախոսային զրույցը:











































