Դեվի Լովատոյի ամառը բավականին զբաղված է անցնում: Բացի ամառային շրջագայությունից և ողջ երկրով մեկ ճանապարհորդելուց՝ նա ևս մեկ աշխատանք ունի: MTV-ն հաղորդում է, որ Լովատոն ավելի ուշ այս ամիս կվարի Teen Choice Awards-ը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 22-ին: Entertainment Weekly –ն առաջինն էր հայտնել , որ Լովատոն պատրաստվում է վարել մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության ժամանակ ելույթներով հանդես կգան Ջասթին Բիբերը, Flo Rida-ն, No Doubt-ը:











































